A
A
Իրական եւ վիրտուալ քարոզարշավ (տեսանյութ)
Եթե իրական կյանքում թեկնածուների նախընտրական քարոզարշավն անցնում է անսովոր մթնոլորտում, ապա վիրտուալում այն ավելի կանխատեսելի է:
«Ռեգիոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լաուրա Բաղդասարյանը քարոզարշավին հետևում է սոցցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում:
Տիկին Բաղդասարյանը վստահեցնում է, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, նախագահականի ընթանցքում սոցցանցերը որպես քարոզչական միջոց ավելի են ակտիվացել:
Նախագահի ավելի քիչ հայտնի թեկնածուները, տիկին Բաղդասարյանի խոսքերով, իրենց առաջին հայտը ներկայացրել են հենց Ֆեյսբուք սոցցանցում:
Լաուրա Բաղդասարյանը նկատել է, որ բացի Սերժ Սարգսյանից, մնացած թեկնածուներն ունեն արդեն իրենց ձևավորված ընտրազանգվածը` Ֆեսյբուքում:
Մանրամասները` տեսանյութում