A
A
Քաղաքական գործիչները՝ «Ժողովրդ»-ի երթի մասնակից
Այս պահին «Արդարություն, արդարություն» վանկարկումներով «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմը, լրագրողներ, քաղաքական գործիչներ շարժվում են դեպի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան:
Դատարանն արգելանք է դրել «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա:
«X Գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանը վիրավորվել էր թերթում տպագրված այն լուրից, թե ինքը ժամկետանց ձվեր է վաճառում:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները նշում են, որ սրանով թերթը կարող է կանգնել փակվելու առջև: Լրագրողները դատարանից պահանջում են հանել արգելանքը:
Երթին մասնակցում են, օրինակ, Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, Գառնիկ Իսագուլյանը, եւ այլք։