Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ցավակցել է Նազարբաևին (տեսանյութ)

Քաղաքականություն
f63e016dc9214ff2dfd8591df47c2ed6

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 13.13-ին Ղազախստանի Ալմաթա քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել «Կոկշետաու- Ալմաթի» չվերթ իրականացնող «Չելենջեր-200» քաղաքացիական ինքնաթիռը:

Ըստ նախնական տվյալների` ավիավթարի հետևանքով զոհվել են «ՍՔԱԹ» ավիաընկերության օդանավի բոլոր 21 ուղևորները, այդ թվում նաև անձնակազմի 5 անդամները։

Վթարի ենթարկված օդանավի օդաչուական անձնակազմում է եղել ազգությամբ հայ` Ղազախստանի քաղաքացի Սվյատոսլավ Բաբայանը: