Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում կառավարություն չկա՞

Քաղաքականություն
022c0fcc04a94b39ae00282a4017a942

Հայկական կողմը իրավունք ուներ դիմել հունգարական դատարան ու բոլոր փաստաթղթերով ապացուցեր, որ հունգարական կողմը, ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների՝ տեղյակ էր, որ Ադրբեջանում հերոսացնում էին Ռամիլ Սաֆարովին։ Այսօր հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Տիկին Ալավերդյանը մասնակցում էր «Սաֆարովի երկիր. Արեւմտյան Կասպիի ժողովուրդները եւ աշխարհը» կլոր սեղան- քննարկմանը։
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թ օգոստոսի 31-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին եւ ներում ստացավ։

Ըստ տիկին Ալավերդյանի՝ հայկական կողմը համարժեք չի արձագանքում իրողությանը եւ բողոքարկման ժամկետը վաղուց անցել է։

Եվրոպական դատարան եւս, հայկական կողմը, ըստ տիկին Ալավերդյանի, կարող է դիմել, քանի որ կա մեկ կարեւոր փաստ՝ հայ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի վտանգված մնալու փաստը։ Ռամիլ Սաֆարովը ցանկանում էր սպանել նաեւ Հայկ Մակուչյանին։

« Հայաստանի կառավարությունը չի կոորդինացվում եւ խումբ չի ստեղծվում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում»,- նշեց տիկին Ալավերդյանը։