Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեբուրաշկային նայել «ավելի վերլուծական» (տեսանյութ)

Քաղաքականություն
e026561780bd4f4c4d8360643bad0d9c

Թեեւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը չի հետեւել թեկնածուների քարոզարշավին, սակայն կարծում է, որ դրանք հետաքրքիր են ընթանում;

«Յուրաքանչյուրն ընտրել է իր մարտավարությունը, ռազմավարությունը բոլորինը պարզ է` բոլորն ուզում են հաղթել, շանսերը գնահատելն իմ մարտավարության մեջ չի մտնում»,-ասաց նա։

Նա չի կիսում այն տեսակետը, թե առաջադրված թեկնածուների նպատակը Սերժ Սարգսյանի վերընտրվելը լեգիտիմացնելն է. «Լուրջ դեմքեր են մասնակցում ;
Նման գնահատականը վիրավորական է ոչ միայն իրենց համար, այլեւ ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի»

Իսկ ինչպես է պարոն Հարությունյանը վերաբերում իրենց թեկնածուի` Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի դեպքերին: Օրինակ, երբ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը քարոզարշավին Սերժ Սարգսյանի ժամանումը համեմատել է աստվածաշնչյան Մովսեսի գալստյանը՝ Կարմիր ծովից: Մեկ այլ դեպքում դավիթաշենցի մի տիկինպարոն Սարգսյանին ուղղված իր գովեստի խոսքը սկսել է հայտնի մուլտֆիլմի հերոսի` Չեբուրաշկայի բառերով:

«Ես ծանրաբեռնված էի շատ լուրջ աշխատանքով ԵԽԽՎ-ում եւ համացանցի նման քննարկումներին ժամանակ չեմ ունեցել հետեւելու, կարծում եմ կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք իմ առջեւ դրված են քարոզարշավում: Իհարկե, հնարավոր է ցանկացած քարոզարշավում երեւի նաեւ բացասական տարրեր, սակայն պետք է նայենք շատ ավելի լայն հայացքով, ավելի վերլուծական հայացքով»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ նախագահի 3 թեկնածուների. Հրանտ Բագրատյանի, Ռաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է ընտրատեղամասերում փակցնել վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը` բացառելու համար նրանց փոխարեն քվեարկությունները.«Նման ցուցակը ՀՀ-ում չի վարվում, եւ իմ կարծիքով պետք է վերահսկողությունը պատշաճ իրականացնեն` նման դեպքերը բացառելու համար»։