ՀՀԿ-ն հույներին խոստացել եւ չի արել (տեսանյութ)
Փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում Հայաստանում հունական համայքը միասնական չի սատարի Սերժ Սարգսյանին:
«Պատրիդա» հունական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը հերքեց մի քանի հույների այն հայտարարությունը, թե իրենց համայնքը մեկ մարդու նման ընտրելու է պարոն Սարգսյանին:
Պարոն Պոլոտովը կարծիք հայտնեց,որ դա քաղաքական դաշտում իրենց շահը հետապնդող մարդկանց նախաձեռնությունն է. «Ես գիտեմ ովքեր են դա եղել,դա եղել է Ռաֆայելիդիս Սլավիկը,որը սովետի ժամանակ եղել է Ռաֆայելով,հետո դարձել է Ռաֆայելյան` հայ,հետո սովետի փլուզումից հետո դարձավ Ռաֆայելիդիս` հույն:Դա եղել ա Խիտառով Արկադկան,որն ընդամենը կորդինատոր է»:
Պարոն Պոլատովը զայրացած է: Նա գտնում է, որ ՀՀ քաղաքացի յուրաքանչյուր հույն ազատ է իր ընտրության մեջ: Ըստ նրա, Հայաստանում ընդամենը 700 հույն կա,որոնց մի մասը ծերեր են ,մի մասն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ:
Հունական կազմակերպության ղեկավարը նշեց նաև,որ հույները երազում են Հայաստանից հեռանալու մասին.« Ես գնացել եմ մարդկանց հետ հանդիպել եմ,մարդիկ բողոքում են: Ես չեմ հարցրել դուք կողմ եք Սերժ Սարգսյանին: Ես գիտեմ արդեն,որ այդ մարդկանց հետ որոշակի աշխատանք կատարվել նույն կուսակցության կողմից. խոստումներ են տրվել ու չեն կատարվել»:
«Պատրիդա » հունական կազմակերպության ղեկավաը վստահեցնում է, որ հայաստանյան հույները չեն մասնակցելու փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները է.« Իհարկե, շոու է, 20 տարի է մենք տեսնում ենք շոու,մենք չենք տեսնում ընտրություն»: