Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում» (տեսանյութ)

Քաղաքականություն
4d19081ef757b8f47d2809ef329949e6

Այսօր Եռաբլուրում երբ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները կատարեցին իրենց պարտքը եւ ցանկանում էին լքել տարածքը, նրանց մոտեցավ մի կին եւ խնդրեց, որպեսզի լսեն իրեն: Սերժ Սարգսյանին մոտեցած կինը հայտնեց, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Նախ թիկնապահները փորձեցին հեռացնել նրան ճանապարհից, սակայն կնոջը հաջողվեց մոտենալ, իսկ երբ կինը լացակումած պատմում էր իր ապրելակերպի մասին, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

Այդ պահին իրեն չկորցրեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը մեղադրեց ստախոսության մեջ. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»:

Մանրամասները «ԳԱԼԱ» ՀԸ տեսանյութում