Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 Պարույր Հայրիկյան՝ մի լուսանկարի մեջ

Քաղաքականություն
73cc69eaa9030121dd019b4ee20c2a38

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կայքը (hayrikyan.com) պատրաստված է ժամանակավորության շատ սուր զգացումով։

Միաժամանակ անձի պաշտամունքի թաքուն դրսեւորում է առկա։

Գլխավոր էջում երկու լուր կա։

Լուրերից մեկի վերնագիրն է «Հայրիկյանի հացադուլն ավարտվեց»։ Մյուսի վերնագիրն է. «Ինչու՞ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի»։

Նախ ընդամենը երեք օրով հացադուլ հայտարարելը խոսում է այն մասին, որ մարդն արդեն ավելիին ի վիճակի չէ, երկրորդ լուրի մեջ էլ ակնարկի կա, որ այսքան տարի չի հոգնել, իսկ հիմա հոգնում է։

Այնուամենայնիվ, մինչեւ հիմա դիտարկված կայքերից ամենահագեցածն է, որտեղ երկրի գլխին կուտակված բոլոր պատուհասները ներկայացված են Պարույր Հայրիկյանի բերանով։

«Ընտրություններին ընդառաջ» էջը սեղմելիս նույնությամբ բացում է գլխավոր էջը։

«Գրադարանում» Հայրիկյանի ստեղծագործություններն են, քաղաքական աշխատությունները եւ ինքնակենսագրականի նման մի բան, որ առկա է մնացած բոլոր գործերում՝ ազգը պետք է իմանա, թե ինչի մասին է մտածել, մտածում եւ մտածելու նախագահի թեկնածուն։

«Տեսադարանում» Պարույր Հայրիկյանն է հայտարարություններով, հարցազրույցներով, մամուլի ասուլիսներով եւ ֆիլմերով՝ «ոչինչ չպետք է գաղտնի մնա ընտրողի համար» տրամաբանությամբ։

Նույնը՝ «Ձայնադարան» էջում։ «Հետադարձ կապ»-ում Հայաստանի ամենահասանելի քաղաքական գործիչներից մեկի քաղաքային հեռախոսահամարն է։ Նույն էջում նրան կարելի է նամակ գրել։ Պարզ չէ՝ առ այսօր գրվել է որեւէ նամակ, թե՝ ոչ։ Եվ պատասխանե՞լ է դրանց Հայրիկյանը, թե՝ ոչ։ Թեկնածուի եզակի կայք է, որն ինքնակենսագրական էջ չունի «իսկ ո՞վ չգիտի Հայրիկյանին» տրամաբանությամբ։

Կայքի գրեթե ցանկացած հրապարակում մի քիչ ինքնակենսագրական է։ Բոլոր էջերում անփոփոխ է էջի գլխավոր լուսանկարը՝ 6 Պարույր Հայրիկյան մի լուսանկարի մեջ։ Ի դեպ կայքում միախառնված է հայերեն երկու ուղղագրութունը՝ մեսրոպյան եւ աբեղյանական։