Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսկանյան. Հպարտության օրն է

Քաղաքականություն
56282d953c004372fb9a3863b69103f5

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը:

Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին:
Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ-հանդիպման:

Այս օրը պետք է լինի նաև այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա և գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում»: