Հ. Բագրատյան.«Նման թեմա ընդհանրապես չկա» (տեսանյութ)
ՀՀ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվելու:
«Ես ինձ չեմ ուզում թույլ տալ նույնիսկ Սերժ Սարգսյանի մասին սուտ խոսել: Եթե կարծում են, թե ընտրվելու են, թող կարծեն»,- ասաց նա։
Բոլոր թեկնածուներին պարոն Բագրատյանը խորհուրդ է տալիս ընտրողների, լրագրողների հետ հանդիպումներում խոսել միայն իրենց մասին; Նրա կարծիքով այսօր բոլոր առաջադրված թեկնածուների միակ մրցակիցը` Սերժ Սարգսյանն է:
«Ընդդիմադիրներին էլ զգուշացրել եմ, մի քանի անգամ իմ անունը տվել են, ներողություն են խնդրել, ասել են՝ էլ չի կրկնվի: Պարզապես ասել եմ կտուժեք ինքներդ: Որևէ մեկ այլ թեկնածու իրավունք չունի խոսել մեկ այլ թեկնածուի մասին: Կա Սերժ Սարգսյան, որն իրեն հայտատարել է դիմություն»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նախագահի թեկնածուն այսօր իրեն թույլ տվեց հայտարարել, թե ՀԱԿ-ի կեսն իր կողքին է. «ՀՀՇ-ի վարչության մի քանի անդամներ իմ շտաբում աշխատում են: ՀԱԿ-ի կեսից ավելին աշխատում են մեզ հետ: Ինչ կանեն մյուսները, ես դա չգիտեմ»։
Ի դեպ, պարոն Բագրատյանն այսօր անդրադարձավ նաեւ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին եւ հայտնեց, որ չի միանա նրա բողոքի ակցիային՝ այն համարելով ոչ արդյունավետ քայլ:
Իսկ իր եւ իշխանությունների համագործակցության մասին շրջանառվող լուրերը կտրականապես հերքեց. «Նման թեմա ընդհանրապես չկա»:
Ի դեպ, նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին. «Այսպիսի մի կատակ եմ անում ընկերներիս հետ, անեծքի պես, ասում եմ, թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»