Պարոն Աշոտյան, դուք իրավունք ունե՞ք
«ՀՀ Կրթության նախարարը, լինելով բաց ու հասանելի քաղաքական գործիչ, պետք է ապահովի ուսանողների և նախագահի թեկնածուների հանդիպումը»,- կարծում է «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։
Կրթության ազգային ինստիտուտի փեխտնօրեն Անահիտ Բախշյանը նամակ է հղել Արմեն Աշոտյանին՝ նշելով՝ «ոչ ՙՙԿրթության մասին՚՚, ոչ էլ ՙՙՀանրակրթության մասին՚՚ ՀՀ օրենքները չեն արգելում քաղաքական այնպիսի վճռորոշ իրադարձության ժամանակ, որպիսին ՀՀ նախագահական ընտրություններն են, թեկնածուների հանդիպումը ուսանողության հետ»:
«Վերոնշյալ օրենքներն արգելում են քաղաքականացնել դասապրոցեսը, արգելում են ուսանողներին քարոզել բուհի կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի կամ որևէ դասախոսի կուսակցությունն ու առավել ևս պարտադրել դառնալ այդ կուսակցությունների անդամ:
Դուք, քաղաքական առումով լինելով ակտիվ ուսանող, բուհի ուսխորհրդի նախագահ, որպես երիտասարդ նախարար Ձեր կենսագրությամբ նաև օրինակ երիտասարդների համար, ինչպե՞ս էիք մասնակցում երկրի քաղաքական այնպիսի կարևոր իրադարձությանը, որպիսին նախագահական ընտրություններն են:
Դուք իրավունք ունե՞ք զրկել ուսանողներին շփվել նախագահի թեկնածուների հետ:
Ուսանողները որտե՞ղ իրենց անհանգստացնող ու իրենց կողմնորոշող հարցերը պետք է տան թեկնածուներին, եթե ոչ՝ բուհ-ում հանդիպումների ժամանակ: Եթե արգելում եք այդ հանդիպումները, ապա երիտասարդների հետ Դո՛ւք հանդիպեք ու կիսվեք Ձեր փորձով:
Իմ կարծիքով, որպես ԿԳ նախարար անձամբ պետք է շահագրգռված լինեք այդ հանդիպումներով ու ամեն ինչ անեք, որպեսզի երիտասարդներն անտարբեր քաղաքացիներ չլինեն, այլ իրենց գիտակից ընտրությամբ մեր Պետության ապագայի տերը դառնան»,- գրել է Անահիտ Բախշյանը։
Աշոտյանը հայտնել էր, որ Նախագահի թեկնածուները չեն կարող հանդիպել ուսանողներին։