Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Սեդրակյանը Սուրբ Սարգսին հավատում է

Քաղաքականություն
d70da6675250485e3ee087f33698efb4

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հավատում է Սուրբ Սարգիսի զորությանն ու նրա հրաշագործություններին:

Ծնողները դեռ փոքր տարիքում նրան ուխտի են տարել՝ բոլոր սրբերի տոներին: Ապագա էպոսագետը երբեք չի էլ կասկածել, որ նրանց ուժն իսկապես զորեղ է:

Երբ սկսել է ուսումնասիրել «Սասնա ծռեր» էպոսը ու որոշ պատումներում հանդիպել է Սուրբ Սարգիսին, եւս մեկ անգամ համոզվել է, որ սուրբն իսկապես հրաշքներ է գործել:

«Երբ պատումներում Սասնա Ծռերի, որոշ պատումներում հանդիպեցի Սուրբ Սարգսին, ինքս ինձ ասեցի.«Այ, տեսնում ես, որ ճիշտ ա» »,- «Ա1+»-ին ասաց ՀՀ նախագահի թեկնածուն։


Ստորեւ ներկայացնում ենք այդ հատվածներց մեկը:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին
Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսգին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու: