Ոստիկանությունը թեկնածուին տվյալներ է տվել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ստացել է ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի կողմից իրան հասցեագրված նամակը, որում հստակ տրված են 2007-2013թթ. ՀՀ քաղաքացիություն ստացած այլ պետության քաղաքացիների և 2008-2012թթ.ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալները:
«Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ երեքշաբթի օրը կայանալիք ասուլիսի ժամանակ: Թեև այս տվյալները ամենևին դեռ բավարար չեն ապագա ընտրությունների անցկացման օրինականությունն ապահաովված համարելու տեսանկյունից, սակայն շատ գնահատելի եմ համարում ԿԸՀ-ի և Ոստիկանության ԱՎ վարչության կողմից իմ առաջարկներին այսօրինակ արձագանքելը:
Արդեն ասել էի, որ մենք սկսված ենք համարում ընտրությունների օրինականության ապահովման խնդրի շուրջ իշխանությունների հետ մեր երկխոսությունը, այժմ տեսնենք, թե այն որչափ արդյունավետ կընթանա: Իշխանության կողմից այս ուղղությամբ արված ցանկացած դրական քայլ մենք կողջունենք»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն։