Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարդարապատ»-ը շնորհավորում է

Քաղաքականություն
db8713b55ccd33d9b5cbf5ab50052337

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երիտասարդ ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բանտարկությունից ազատվելու առթիվ շնորհավորում է Հայ ժողովրդին, հատկապես` Ջավախքում բնակվող հայությանը:

«Սարդարապատ» շարժումը կոչ է անում պահպանել և զորացնել Վահագնի ազատությամբ ծնվող ոգևորությունը, համախմբվել համազգային իղձերի ու նպատակների շուրջ և արդար ու արժանապատիվ պայքարով իրականացնել դրանք: