Օգտվեցին թեկնածուի եթերաժամից (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համախոհներն ու գործնկերները ակտիվ աշխատանքով են զբաղված: Նկարահանում են այն քաղաքացիներին ու ակտիվիստներին, ովքեր որոշել են օգտվել պարոն Ղուկասյանին տրամադրած անվճար եթերաժամից:
Մասնագիտությամբ ծրագրավորող Արթուր Ղազարյանը նրանցից մեկն է: Որոշել է օգտվել հնարավորությունից ու հանրությանը ներկայացնել իր տեսակետները: Նա վստահում է Անդրիաս Ղուկասյանին, որովհետեւ համոզված է, որ քաղաքագետ թեկնածուն կարող է բարեփոխումներ մտցնել ընտրական համակարգում:
Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը: Թեեւ 4-րդ օրն է, սակայն վստահեցնում է, որ իրեն լավ է զգում: Առայժմ վրանի կարիք էլ չունի: Նրան այցելողներն անպակաս են:
Թեեւ շատերն են հորդորում դադարեցնել հացադուլը, սակայն նա չի նահանջում:
Մինչեւ փետրվարի 18-ը` Նախագահի քվեարկության օրը, մնալու է Գիտությունների աղգային ակադեմիայի դիմաց:
Եթե նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվի Սերժ Սարգսյանը, ապա Ղուկասյանը պայքարի նոր միջոցներ կկիրառի, որոնց մասին դեռ գերադասում է լռել: