Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը չի շնորհավորի

Քաղաքականություն
8ef1c81e2f9329157da6d4c3527a705f

Հացադուլ հայտարարած, 3 օր լուսաբացը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ լուսացրած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իրեն շատ լավ է զգում։ Նրա խոսքերով՝ ամեն օր «Շտապ օգնության » աշխատակիցները չափում են իր զարկերակային ճնշումը եւ ամեն ինչ նորմալ է։

Պարոն Ղուկասյանը պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն անվավեր ճանաչի Սերժ Սարգսյանի գրանցումը՝ որպես նախագահի թեկնածու։

Նա հստակ որոշել է չի շնորհավորի Սերժ Սարգսյանին նույնիսկ այն դեպքում, երբ կրկին զբաղեցի նախագահի աթոռը;

«Եթե ես վիճարկում եմ ընտրություններին իր մասնակցության իրավունքը, ինչպես կարող եմ, ըստ ձեզ, շնորհավորել»,-«Ա1+»-ին ասաց նախագահի թեկնածուն։

Նա մեկ անգամ եւս կրկնեց իր այն տեսակետը, որ ընտրությունները լինելու են շինծու, եթե Հանրապետական կուսակցությունը մասնակցի։

«Այդ կուսակցությունը ունի հարկադրանքի մեքենա, որը կիրառել է անցյալում եւ չկա որեւէ պատճառ, որ չկիրառի այսօր, այդ կուսակցությունը այլ եղանակով չի կարող մասնակցել ընտրություններին»,- համոզված է հացադուլ հայտարարած թեկնածուն։

Եթե Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, ըստ Անդրեաս Ղուկասյանի, միանան «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսին, դա հզոր նշանակություն կունենա մեր երկրի համար;

«Սակայն դա չի նշանակում, որ դրանով նախագահի մյուս թեկնածուները միավորվում են ինձ»,- եզրափակեց նա։