Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտինը թող չտեսնի այդպես Սարգսյանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
7faeae92b8bf85b40dd0201ac26ac1f2

Նախագահի թեկնածուների շրջանում հացադուլի վարակ է տարածված: Այս մասին հայտարարելու համար թեկնածուներից Վարդան Սեդրակյանն այսօր հանդիպեց լրագրողներին։

«Վախենում եմ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ Անդրեաս Ղուկասյանի հետ նստի հացադուլի: Սիրուն չի լինի, որ Պուտինը գա ու Անդրեասի կողքին կամ դիմացի պատի տակ,ջրի շիշը ձեռքին Սերժ Սարգսյանը նստած լինի, վերջիվերջո պետական սիմվոլ է»,- նշեց նախագահի թեկնածուն։

Նախագահի թեկնածու անկեծորեն խոստավանում է՝ որեւէ մեկ թող հուլս չունենա, թե ինքը կմիանա հացադուլին;

«Հացադուլին հաստատ կմիանա Րաֆֆի Հովհաննիսյաանը, քանի որ փորձ ունի, Պարույր Հայրիկյանի իր ասածի նման իր առողջության համար կմիանա, իսկ Բագրատյանի մասին դժվար է ասել: Ես հեռու եմ նման բաներից: Նույնիսկ խորհուրդ են տվել մի քանի օր պաս պահել, բայց թե ֆիզիկապես, թե գաղափարապես անհնար է: Առանց համեստության ասեմ, որ ես այդքան կամքի ուժ չունեմ»։