Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ Սարգսյանի հաղթանակը «աչք ծակող» չլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
3fa99f54d10563a5968b7addd8f8d9c1

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում Նախագահի ընտրություն, որում հանրապետականների նպատակը 85 տոկոս ձայն հավաքելը չէ:

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Բացի Սերժ Սարգսյանից, մյուս նախագահի թեկնածուներին լուրջ ձայներ հավաքելն այդքան էլ հեշտ չի լինի։ Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանին ձեռնտու կլինի, որ մյուս թեկնածուները լավ քարոզարշավ անեն և ձայներ հավաքեն»,- ասաց քաղաքագետը։

Նա կարծում է, որ ամբողջ քարոզարշավն ընթանալու է այն ուղղությամբ, որ թեկնածուները որոշակի ձայներ հավաքեն և Սերժ Սարգսյանի հաղթանակը շատ «աչք ծակող» չլինի։

Քաղաքագետը համաձայն չէ, որ այս ընտրություններում չկա մրցակցություն. «Մրցակցություն կա, ուղղակի դա մրցակցություն չէ Սերժ Սարգսյանի հետ, մրցակցություն կա Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև»։

Ընտրությունների ֆավորիտ, ինչպես շատերը, այնպես էլ Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաև Պարույր Հայրիկյանին։