Նրանք «Հայոց արծիվների» հետ էին
Հունվարի 27-ին լրանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) գործունեության 3-րդ տարեդարձը:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության Ընդհանուր ժողովի նիստերը անցկացնում է ոչ միայն Երևանում, այլև տարբեր մարզերի տարբեր քաղաքներում:
Հունվարի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Ընդհանուր ժողովի 34-րդ նիստը, որին ներկա էին ինչպես Կազմակերպության 300 մասնաճյուղերի` համայնքներից ժամանած ղեկավարները, այնպես էլ «Հայոց Արծիվների» ջերմագույն բարեկամներ, հյուրեր (ընդհամենը` 470 մարդ), այդ թվում` ՀՀ Նախագահի խորհրդական, օլիմպիական չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հիմնադիր, աշխարհի 7-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ Խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը և այլք:
Բոլոր կազմակերպչական հարցերի հետ կապված Խաչիկ Ասրյանի կողմից Կազմակերպության 300 մասնաճյուղերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին, մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին` Կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ հանձնվեց Յուրի Վարդանյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Գագիկ Մելիքյանին, Հարություն Արշակյանին, Սամվել Մինասյանին, Սաշա Հակոբյանին:
Հայտնում է «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովը։