Դիտորդները դե յուրե չեն բացառում երկրորդ փուլը
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013
թվականի փետրվարի 18-ին՝ Սահմանադրության դրույթների համաձայն։ Եթե
թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնություն առաջին
փուլում, ապա երկու շաբաթ անց ձայների առավել քանակ ստացած երկու թեկնածուների
միջև կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:
Ներառական կերպով գրանցվել է ութ թեկնածու։ Վեց այլ թեկնածու չեն վճարել
պահանջվող ընտրագրավի գումարը, և մեկը ինքնաբացարկ է հայտարարել մինչև
գրանցման վերջնաժամկետը։
Այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք
կանցկացվեն 2011 թվականի մայիսին ընդունված նոր Ընտրական Օրենսգրքի համաձայն։
Նոր Օրենսգիրքը գնահատվել է իբրև համապարփակ և տրամադրում է ամուր հիմքեր
ժողովրդավարական ընտրությունների անցկանցման համար։ Միաժամանակ,
Օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն։
Ընտրությունները կանցկացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), 41
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) և 1,988 Տեղամասային
ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կողմից։ ԿԸՀ-ն ակտիվորեն նախապատրաստվում էընտրություններին, և մինչ օրս օրենքով սահմանված որևէ վերջնաժամկետ չի խախտվել։
Սա հատված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցից։
Զեկույցն ամբողջությամբ այստեղ.