Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կաշխատի՞ Սերժ Սարգսյանի օգտին

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

«Բոլորիս կանչել են ուտուշ-խմուշի,  ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կանչել ու հանձնարարել, որ աշխատենք Սերժ Սարգսյանի օգտին»,-այսօր Ա1+-ին տեղեկացրել է Երեւանի համայնքներից մեկի ԲՀԿ կառույցի ղեկավարը (անունը հրապարակել չենք կարող-խմբ.)։ Ըստ նրա, Երեւանում ԱԺ ընտրություններում ԲՀԿ շտաբների մի մասը դարձել են նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ։ «Ես չեմ աշխատելու, թող իրանք իրանց փչացնեն»,-Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու թեման այսպես է փակել մեր զրուցակիցը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց նման հանձնարարականը։ «Ես հանձնարարություններ չեմ տալիս, ես հանձնարարություններ կատարում եմ»,-ասաց նա։
Պարոն Ուրիխանյանը չհերքեց, որ տարբեր առիթներով, այդ թվում նաեւ՝ անձնական, հանդիպում է մայրաքաղաքի ԲՀԿ-ականների հետ, բայց նման հանձնարարականներ չի տվել։ «Ինձնից նման հանձնարարակա՞ն»,-զարմացավ նա։