Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է դատախազի նախկին տեղակալը

Քաղաքականություն
638f497e117c30eb9d5fd4a009c26a8e

Առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը;

Ըստ ոստիկանության՝  Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:


Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը: