Հայրիկյանը հացադուլը օգտակար է համարում (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստ է միանալ իր մրցակից Անդրեաս Ղուկասյանի հացադուլին, եթե վերջինս կարճ ժամանակում չդադարեցնի այն:
«Հացադուլը օգտակար բան է, ես ինքս տարվա մեջ մի քանի անգամ հացադուլ եմ անում, գուցե մի քանի օրով միանամ պարոն Ղուկասյանին և այդ ընթացքում համոզեմ նրան ,որ միասին դադարեցնենք»,-ասաց նա։
Պարույր Հայրիկյանը իր նախընտրական բուն ծրագիրը կներկայացնի մեկ շաբաթ հետո:
Այսօր,լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց,որ քարոզարշավը համեմատաբար հանդարտ կանցկացնի: Նախագահի թեկնածուն ասաց,որ հանրապետության մարզերում իր փոխարեն ընտրողների հետ հանդիպումներ կանցկացնեն իր ներկայացուցիչները
Պարույր Հայրիկյանը նշեց,որ ինքը ռեալ է գնահատում մյուս թեկնածուների շանսերը: Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը,թե Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյան և Հրանտ Բագրատյանը Սերժ Սարգսյանի կողմից ձևական առաջադրված թեկնածուներ են, նա պատասխանեց.«Իմ անունը քաղաքական կյանքում հայտնի է դեռ 60-ական թվականներից իսկ Սերժ Սարգսյանինը 90-ականներից: ինձ անգամ սովետական բանտերը չեն հաղթել»:
Ընտրվելու դեպքում պարոն Հայրիկյանը խոստանում է իր հիմնական ծրագրերը 6 ամսից 2 տարվա ընթացքում իրականություն դարձնել:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանի կարգախոսն է`«Անկախության առաջնորդը՝ անկախ Հայաստանի նախագահ»: