Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուի գործողությունները չգնահատեց

Քաղաքականություն
ee1d071597fbdde802483249fd5a1690

Երեւանում գտնվելու երկու օրերի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը եկել է այն եզրահանգման, որ ընտրությունները անցնում են մրցակցային պայմաններում եւ որեւէ թեկնածուի իրավունք չի ոտնահարվել;

«Դա նաեւ հաստատեցին թեկնածուների շտաբերի անդամները, որոնք ասացին, որ ամեն ինչ համապատասխանաում է օրենսդրությանը եւ մենք հույս ունենք, որ այդ ֆոնը կպահպանվի նաեւ հետագայում»,- այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության ազգային անվտանգության, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն;

Անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի անժամկետ հացադուլ հայտարարելուն՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն նշեց, որ իրենք չեն ցանկանում այս կամ այն թեկնածուի գործողություններին գնահատական տալ, դա գտնվում է իրավունքի դաշտում, ուստի ՀՀ-ի համապատասխան մարմինները դրան պետք է գնահատական տան;

Փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին հետեւելու է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների 30-ից ավելի անդամներ` դիտորդի կարգավիճակում;