Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուն հրաժարվում է քարոզարշավից

Քաղաքականություն
3def8f4a9d5d01f28ad34c6602845cc0

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը: Նման հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ Արման Մելիքյանը:

«Մենք հրաժարվում եմ անցկացնել մեր քարոզարշավը, քանի որ մասնակցել քարոզարշավին նշանակում է մասնակցել հերթական կեղծիքին: Մենք չենք մասնակցի այդ կեղծիքին, քանի որ մեր երկրում չի լուծվել ընտրության իրավաչափության խնդիրները և չկան արդար ընտրություններ անցկացնելու համար նախադրյալներ»,- ասաց նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանը նշեց, որ իրենց այս որոշումը հաստատվեց, երբ ԿԸՀ - ին ներկայացրած իրենց դիմումը մերժվեց. «Մենք ԿԸՀ-ից պահանջել էինք այն մարդկանց ցուցակը, ովքեր հեռացել են Հայաստանից, որպեսզի այդ մարդկանց ձայները չօգտագործվեն իշխանական թեկնածուի օգտին: Նախորդ համապետական ընտրություններում մեր տարբեր հաշվարկներով մոտ 500.000 լրացուցիչ քվե է հավելագրվել»:

Թեկնածու խոսքով քանի որ նախորդ ընտրություններից մինչև հիմա ոչինչ չի փոխվել և կեղծարարությունները նույնությամբ շարունակվում են, քարոզարշավին մասնակցելը կնշանակի հերթական կեղծարարությանը մասնակցել. «Քանի դեռ իրավիճակը չի փոխվել, մենք չեն ուզում որևէ մեկին խաբել մասնակցելով քարոզարշավին: Իրավիճակը պետք է շտկվի՝ նաև ելնելով իշխանությունների շահերից, քանի որ վերջապես մենք պետք է ունենանք իսկապես ժողովրդի կողմից ձևավորած իշխանություններ»:

Արմեն Մելիքյանը չբացառեց նաև ընտրություններին չմասնակցելու տարբերակը.
« Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից ներառյալ փետրվարի 18 - ը և այն անօրինական հայտարարել նախօրեին: Այս դեպքում իմ անունը չի ներառվի քվեաթերթիկում, սակայն ընտրություննրը մեկ է կանցկացվեն։
կամ կարող ենք նաև մասնակցել ընտրություններին և այն անկախ արդյուքններից անօրինական հայտարարել: Մենք կփորձենք ընտրել ամենաարդյունավետ տարբերակը» :