A
A
Հացադուլին կմիանա՞ն ընկերները (տեսանյութ)
Հացադուլ հայտարարած՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գիշերել է ԳԱԱ շենքի դիմաց:
Հավատացնում է, որ չի մրսել ու հիմա իրեն լավ է զգում: Միայն այսուհետ խուսափելու է լրագրողների հետ հարցազրույցներից` ուժերը խնայելու համար: Երեկվանից նա միայն ջուր է խմել:
Առավոտյան նրան այցելության էր եկել ընկերը` գիտաշխատող Հարություն Կարապետյանը:
Նա համոզված է, որ Անդրիաս Ղուկասյանը հաղթանակի հասնելու ճիշտ ճանապարհ է ընտրել:
Չի բացառում, որ մոտ օրերին կարող է միանալ ընկերոջը: Համոզված է, որ այս կերպ Ղուկասյանը վնասում է իր առողջությանը, բայց հաղթանակի հասնելու այլ տարբերակ չի տեսնում: