Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը

Քաղաքականություն
dcae1d54c7928a13a137e0f981e9ca5a

Առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել էր ՀՀ գործող նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Նա առաջարկել է ի կատարումն 2013թ. փետրվարի 18-ին օրինական, հավասար ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու՝ հրապարակային հանձնառության. ա/ կուսակցական խորհրդանիշներից, պաստառներից եւ գրասենյակներից ազատել հանրային տիրույթներն ու շինությունները, բ/ իբրեւ ՀՀ Սահմանադրության երաշխավոր՝ անձնապես եւ հրապարակավ պարտավորություն ստանձնել Ընտրական օրենսգրքի պահանջների ցանկացած ոտնահարում ողջ խստությամբ պատժելու համար, գ/ դադարեցնել ԱԱԾ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից պետական միջոցների աննպատակ վատնմամբ մարզերում նախագահի թեկնածուին «ուղեկցելու» եւ ցուցադրաբար, հոգեբանական ճնշման հաշվարկով, հանդիպումների եկող քաղաքացիներին նկարահանելու գործելաոճը, եւ դ/ պրն Սարգսյանին պաշտոնապես հայտնվել է ուղիղ եթերում բանավիճելու հրավեր: