Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություններն առայժմ կդիտարկեն 1276 տեղական դիտորդ

Քաղաքականություն
d9a883d37212e0c7864f199bc3dccd48

2013 թ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է տեղական 10 եւ 5 միջազգային կազմակերպություն։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

Միջազգային կազմակերպություններն են` «Այ ՍԻ Ի Էս» ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը, ԵԱՀԿ/ԺՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը)
ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը։

Փետրվարի 18-ի ընտրություններին առայժմ կհետեւի ընդhանուր առմամբ 1276 տեղական դիտորդ։

Ըստ ԿԸՀ կայքի՝ «Հարմոնիա» ՀԿ-ն ընտրություններին կհետեւի 470 դիտորդով։ Մինչ այս պահը նա մեծաթիվ դիտորդներ ներկայացրած ՀԿ-ն է։ Իսկ «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն ընտրություններին կհետեւի 2 դիտորդով։

Ընտրություններին կհետեւի նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ (63 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն ՍԻՎԻՏԱՍ»՝ (77 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (172 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» ՀԿ-ն՝ (15 դիտորդով)։

Դիտորդական առաքելություն իրականացնողների գրանցման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է։

Նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին։