Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ նախագահ. Պետք է լուծվեն մինչեւ ընտրությունները

Քաղաքականություն
a6aa97e5a7a652c4dc90853606292b03

Այսօր վերընտրված ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հուսով է, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորինս՝ երկրում նախագահի ընտրությունները լավագույն մթնոլորտում անցկացնելու եւ դրանց արդյունքները բողոքարկելու առիթ չտալու համար։

Ստրասբուրգում նա շեշտել է, որ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության գրանցած խնդիրները պետք է լուծվեն մինչեւ ընտրությունները։

Հիշեցնենք, որ պատվիրակության համար հիմնական մտահոգության առարկա են հանդիսանում ընտրացուցակների շարունակվող էական անճշտությունները, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռևս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Պատվիրակությունը նաև հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն այսօր է մեկնարկել։