A
A
Թռուցիկներ Հայրիկյանի համար
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսել է թռուցիկներ և ձայներիզներ բաժանելով:
Հանրապետության հրապարակում Հայրիկյանի թռուցիկները բաժանող Կարապետ Մուշեղյանը նշեց,որ առավոտվանից շուրջ 800 թռուցիկ է բաժանել մարդկանց։
«Լինելով Պարույր Հայրիկյանի համակիրը՝ ցանկանում եմ իմ փոքրիկ ներդրումը ունենալ նրա նախագահ դառնալու ճանապարհին»,- ասաց Կարապետ Մուշեղյանը։
Մարդկանց արձագանքը տարբեր էր։ Կային ՝ մարդիկ,որոնք սիրով էին վերցնում։ Բայց կային քաղաքացիներ, որոնք հրաժարվում էին։ Արամ Լևոնյանը հրաժարվեց վերցնել թռուցիկները՝ պատճառաբանելով ,որ ինքը վաղուց կողմնորոշվել է: