Ջավախքցիները միայն մեկ թեկնածու ունե՞ն
«Հայաստանի հանրապետության հետագա զարգացումը և մայրական հոգածությունը Ջավախքի նկատմամբ վիրահայությունը կապում է Սերժ Սարգսյանի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։
Նա հանդես եկավ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության անունից։
« Ջավախքցիները ընտրական իրավունք չունեն և չեն կարող իրենց մասնակցությամբ և ձայնով աջակցել Սերժ Սարգսյանին,սակայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող վիահայերն էլ փոքր թիվ չեն կազմում»,- ասաց նա։
Անդրադառնալով վիրահայերի խնդիրներին՝ պատգամավորը նշեց դրանցից մի քանիսը.«Պետք է այնպես անել,որ ջավախքցին արտագագաղթի չենթարկվի,հարկավոր է աշխատատեղեր ստեղծել,քանի որ Ջավախքը մայր հայրենիքին կպած ամենահայահոծ ռեգիոնն է»։
Խոսելով հայ-վրացական հարաբերություններ մասին պարոն Վարդապետյանը նշեց,որ հազարամյա եղբայրության փաստը պարտավորեցնող է.« Ես շնորհակալ եմ Վրաստանի վարչապետին,նա սկսել է իրականացնել նախընտրական շրջանում տված խոստումները»։