Հմայակ Հովհանիսյան. Ես մատը չեմ վնասել (տեսանյութ)
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է անցյալ տարվա ապրիլի 21-ին Սենիկ Ջուլհակյանին միջին աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու եւ ձեռքի երկու մատները կոտրելու համար; Կողմերի միջեւ վեճը ծագել է 150 քմ տարածքի շուրջ, որը գտնվում է համար «Հիդրոէներգո» նախագիծ ինստիտուտի շենքում եւ պատկանում է Հմայակ Հովհաննիսյանին:
«Ինքը հրեց ձախ ձեռքով հարվածեցի դռան եզրին ու ընկա աստիճանավանդակի եզրին եւ այս մատս վնասվել է»,- ասում է «Հիդրոէներգո նախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը։
Պարոն Հովհաննիսյանն էլ շարունակում է պնդել, որ ինքը անմեղ է եւ մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի
Ի դեպ այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով Քաղաքագետների միության անդամ է. «Կենցաղացային հարցը արհեստականորեն, քրեականացվել է, դա ոչ մի կողմին օգուտ չի բերի եւ լուծումը ավելի եւ ավելի կհեռանա»։
Այսօր պարոն Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ղազարյանը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Գագիկ Պողոսյանին` կասկածելով նրա անաչառությանը, սակայն միջնոդությունը մերժվեց:
Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաեւ դատախազի նկատմամբ, որի վերաբերյալ դատավորի որոշումը կհրապարակի հաջորդ նիստին փետրվարի 11-ին: