Նախարար. Իմ տղաները ծառայում են (տեսանյութ)
Ինչպե՞ս է բանակը պատրաստվում փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին:
«Մենք նախագահական ընտրություններում խստորեն հետեւելու ենք, որպեսզի ընտրություններն անցնեն մեր օրենքներին համապատասխան` առանց որեւիցե մի բախման»,- ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Այսօր ամփոփելով 2012թ՝ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ պահեստազոր է արձակվել կամ այլ պաշտոնի են տեղափոխվել 321 սպա, որոնց թվում բարձրաստիճան սպաներ՝ 7 գեներալ եւ 35 գնդապետ Է եղել։
Նախարարի վստահեցմամբ` իրենք անհաշտ պայքար են մղելու, ինչպես նաեւ զինվորական անհանդուրժողականություն են ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, որոնք անհետեւողական եւ անսկզբունքային լինելու պատճառով բանակի հեղինակությունն ընկնում է ժողովրդի աչքում:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ այն լուրերին, թե պաշտոնյաների որդիներն այս կամ այն պատճառաբանություններով խուսափում են ծառայությունից, հիշեցնելով, որ իր երկու որդիները ծառայում են ԼՂ-ում:
« ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի որդիները ծառայել են ու ծառայում են, փոխնախարարները, որ ունեն որդիներ, ծառայել են ու ծառայում են այսօր ԶՈՒ-ում, մի շարք բարձրաստիճան գեներալներ ու սպաներ կան, որոնց որդիները նաեւ հավասարաչափ մյուսների նման ծառայել են ԶՈՒ-ում: Նրանք, որոնք գնում դրսում սովորում են, այնուամենայնիվ, վերադառնում ու ԶՈՒ-ում ծառայում են»,-ասում է նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում իրենք ռմբակոծելու են հենց առաջին թռիչքը, Պաշտպանության նախարարը վստահեցրեց. «ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի պլանավորված ամբողջ գործողությունը»:
Պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսում՝ անկախ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների:
Ի դեպ, այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ նախարարի կողմից ստացան պատվոգիր եւ հուշամեդալ: