Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը ամեն ինչ կանի

Քաղաքականություն
5184b7e3a077d79b0da066b0c2e48200

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյսնը համաձայն չէ այն մտքի հետ, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները մրցակցային չեն լինի։

«Եթե ասում են ընտրություններ, արդեն մրցակցային են։ Յուրաքանչյուր ընտրություն դա մրցակցային է, անկախ նրանից թե թեկնածուներն ովքեր են, եթե չլինի մրցակցություն, չի լինի ընտրություն»,- ասաց նա։

Նա վստահեցնում է, որ որպես ՀՀԿ անդամ անելու է ամեն ինչ՝ նախագահի ընտրությունները թափանցիկ անցկացնելու համար։. «Մասնակցությունը լինի շատ, ժողովուրդը կարողանա իր արդար ընտրությունը կատարի եւ ընտրի մեր թեկնածուին, Սերժ Սարգսյանին»