Նախագահացուներն ըստ հոգեբանի
Սերժ Սարգսյանը ավտորիտար տիպ է, Րաֆֆի Հովհաննիիսյանը դեմոկրատ է, իսկ Հրանտ Բագրատյանի մեջ կան ավտորիտար տարրեր,-ՀՀ Նախագահի թեկնածուներին գնահատում է հոգեբան Իզաբելա Ղազարյանը:
«Սերժ Սարգսյանը միշտ եղել է մարդ -համակարգ և մարդ -ֆունկցիա, ով ունի կամքի ուժ։ Հրանտ Բագրատյանի մոտ հիմնական շեշտը դրված է ինտելեկտուալ ոլորտի վրա։ Րաֆֆի Հովհհանիսյանը և Պարույր Հայրիկյանը հոգևոր ու բարոյական արժեքները կրող քաղաքական գործիչներն են», - ասաց Իզաբելա Ղազարյանը:
Ըստ հոգեբանի մյուս թեկնածուները ապահովում են ֆոնը. «Մյուսները քանի որ ճանաչված չեն, նրանց պետք է առանձին գիծ, որ տպավորվի հանրության մեջ, իսկ նրանք չունեն ձևաորված իմիջ»
Այնուամենայնիվ, հոգեբանը ընդգծում է թեկնածու Վարդան Սեդրակյանի տարբերությունը. «Էպոսագետը ունի փոքր առավելություն այն առումով, որ օրգինալ է և ներկայանում է էպոսի կերպարներով»։