A
A
Պատանդների մեջ հայ չկա՞ (տեսանյութ)
Ալժիրի ԱԳՆ-ից ստացված նախնական տեղեկատվության համաձայն այդ երկրում օտարերկրյա պատանդ վերցվածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ալ- Ջազիրան», վկայակոչելով գրոհայիններին, ասել էր, որ Ալժիրում 41 պատանդների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա:
Երկու օր առաջ առաջ իսլամիստ ծայրահեղականները հարձակում էին գործել գազային հանքավայրերից մեկի վրա եւ պատանդ վերցրել տասնյակ օտարերկրացիների: