Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարինե Մկրտչյանի հայցը կլսվի այսօր

Քաղաքականություն
7eb827af1b55baf766c253289bdd524d

ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի 2013թ. փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված, բայց չգրանցված Նարինե Մկրտչյանի հայցը։

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանը հունվարի 17-ին դիմել է ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ թիվ 22-Ա որոշումն անվավեր ճանաչելու և իր թեկնածութամբ գրանցման մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

ԿԸՀ որոշման համաձայն՝ թեկնածուի չգրանցման պատճառը թեկնածության գրանցման համար ներկայացված փաստաթղթերի թերի լինելն է եղել՝ մասնավորապես, չի ներկայացվել  8 մլն դրամ գրավի վճարման անդորրագիրը:

Դատաքննությունը տեղի կունենա ժամը 14:30-ին (ՀՀ վարչական դատարանում՝ Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 106 դահլիճ):