A
A
Աշոտյանը կապիտալից է խոսում
Խոշոր կապիտալը վերջնականապես մեկուսացնել քաղաքականությունից չի հաջողվել և ոչ մի երկրում,- այսօր գրել է Ֆեյսբուքյան իր էջում ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը։
Սակայն, ըստ նրա, կա սկզբունքային երեք դրույթ, որ պետք է սահմանափակի խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական զարգացումների և որոշումների կայացման գործընթացների վրա:
«1. Խոշոր կապիտալը կարող է ազդել իշխանության վրա, բայց երբեք չպետք է ձևավորի իշխանությունը:
2. Խոշոր կապիտալի ազդեցությունը պետք է հավասարակշռվի և հակակշռվի քաղաքացիական ինստիտուտների գոյությամբ և գործունեությամբ:
3. Խոշոր կապիտալը, գործելով գլոբալացվող տնտեսության տրանսազգային պայմաններում, պետք է միաժամանակ պահպանի իր ազգային նկարագիրը»,- թվարկել է Արմեն Աշոտյանը։