Թեկնածուները թիկնապահներ չեն ունենա (տեսանյութ)
Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հենց առաջին առաջին օրը թեկնածուները կարող են օգտվել թիկնապահների ծառայությունից: Նման հանրավորություն անվճար նրանց առաջարկում է ՀՀ ոստիկանությունը:
«Քանի որ իմ կարգախոսն է «Ես Ձեզնից մեկն եմ», այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նման ես հրաժարվում եմ»,- այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա թեեւ որոշ սպառնալիքներ արդեն ստացել է, սակայն թիկնապահների ծառայությունից հրաժարվում: Իսկ սպառնալիքների մասին խոստանում է խոսել ավելի ուշ . «Եթե վերջաբանի պահը գա, ապա ոչ մի ուղեկցող ծառայող չի կարող օգնել նրանց:
Նույն կարծիքն ունի նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
«Մարդու անվտանգության հարցերը լուծվում են տիեզերքում, ոչ թե երկիր մոլորակի վրա: Պատմության օրինակներ շատ կան՝. Կեսար, Քենեդի, Վազգեն Սարգսյան, դրա կարիքը չունեմ»,- նշեց նա:
Արման Մելիքյանը, ով նույնպես պայքարում է նախագահի պաշտոնի համար, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ինքը հանրապետությունում թշնամիներ չունի; Մնացած թեկնածուները թիկնապահների ծառայությունից օգտվելու-չօգտվելու մասին կխոսեն ավելի ուշ; Այս հարցին պատասխանելու կարիք չունի, միայն Սերժ Սարգսյանը, քանի որ նա ի պաշտոնե թիկնազոր ունի:
Իսկ ինչպե՞ս են նախագահի թեկնածուները մեկնարկելու իրենց քարոզարշավը;
Էպոսագետն օգտվելու է միայն հեռուստաեթերից։ Ըստ նրա՝ ոչ բուկլետները, ոչ գովազդային վահանակները ու ոչ տեսահոլովակները և ոչ էլ քաղաքացիների հետ հանդիպումները չեն կարող հեղինակություն բարձրացնել.
«Երևանյան և մարզային հեռուստաընկերություններն առաջարկում են իրենց հեղինակային հաղորդումները կոնկրետ վճարումներով և գտնում եմ, որ գումարներն այդ ուղղթյամբ ծախսելն ավելի ճիշտ կլինի»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը բուկլետներ կունենա, ընտրողների հետ կհանդիպի միայն քարոզարշավի վերջին տասն օրվա ընթացքում, հատկպես կարեւորում է ուղիղ եթերները։ «Այսօր ինտերնետային պայմաններում, այսինքն լավագույն դեպքում հանդիպմանը թող գա 5 հազար մարդ, բայց քո ուղիղ խոսքը կամ ինտերնետային կայքում քո խոսքը շատ ավելի մարդ է դիտում»,- եզրափակեց պարոն Հարությունյանը։