Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զինդատախազը չի շփոթվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
2637e5f7a70578266897d0c7748835a0

Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը ներքին համոզմունք ունի, որ Մատաղիսի գործով ազատ արձակված երեք տղաները մեղավոր են:
«Եթե ես չունենայի ներքին համոզմունք, ես մեղադրանքը չէի պաշտպանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա։

Զինդատախազի խոսքերով՝ տղաների ազատ արձակումը իրեն չի շփոթեցրել, նրան ոչինչ չի շփոթեցնում, «Որ պահին զինվորական դատախազին շփոթեցնեն, էդ զինվորական դատախազը խնդիր ունի»։

Նրան չի շփոթեցնում նույնիսկ այն հարցը, թե ինչու՞ չպիտի ձերբակալվի զոհերի հարազատների պնդմամբ երկու զինվորի սպանած զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը
«Ինչու՞ պետք է ձերբակալեմ, եթե դեռեւս որեւէ մեկի մեղքը ա՝ դեռ բացառված չի, բ՝ դեռ հաստատված չի»,- ավելացրեց զինվորական դատախազը։

Այնուամենայնիվ, պարոն Կոստանյանն այսօր ժպիտով տեղեկացրեց, որ դեռ քննարկում են Մատաղիսի գործով դատապարտվածների ազատ արձակման վճիռը Վերաքննիչում բողոքարկելու տարբերակը։ Նրան տեղեկացրեցին, որ ժամանակ չի մնացել, ընդամենը մեկ օր
«Էդքանն էլ բավարար է»,- հավելեց նա։

Սակայն Գեւորգ Կոստանյանը լրագրողներին հրավիրել էր խոսելու ոչ թե Մատաղիսի գործից, այլ իր ղեկավարած հիմնարկի ձեռքբերումներից՝ մասնավորապես զինվորական հանցագործությունները նվազել են 21 տոկոսով. «Բռնությամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որի արդյունքում տուժողները մահացել են, դրանք 50 տոկոսով կրճատվել են»,- ասաց պարոն Կոստանյանը։

Ի դեպ, զինվորական դատախազը նկատի ունի եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորամասերում տեղի ունեցած սպանությունների ընդհանուր թիվը։