Չկայացա՞ծ բոյկոտ (տեսանյութ)
Նախագահի ընտրություններին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի թեկնածու չառաջադրելը դեռևս բոյկոտ չի նշանակում:
« Սա կարծես թե ոչ թե բոյկոտ էր, այլ լուռումունջ հեռացում քաղաքական դաշտից, և 40% ընտրազանգվածին հուսախաբ վիճակում թողնել»,- ասում է քաղաքագետ Գագիկ Քեռյանը։
Նա հիշեցնում է`բոյկոտը լուրջ ակցիա է, որը երբեմն ավելի ակտիվ քաղաքական մասնակցություն է ենթադրում, քան պարզապես ընտրություններում առաջադրվելը:
Քաղաքագետի կարծիքով ` նախագահի ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չեկած այն ուժերը, որոնք կարող էին բավականին շատ ձայներ հավաքել, այսօր նպաստում են Սերժ Սարգսյանի վերընտրվելուն:
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը ընտրությունների ազդեցիկ ուժեր չմասնակցելը նույնպես բոյկոտ չի համարում: Նա գտնում է, որ այդ քայլով հասարկության հիասթափությունն ավելի խորացավ:
Մանրամասները` տեսանյութում