Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով իշխանավոր, նրա կողքին ենք»

Քաղաքականություն
95edb2df88ecb4ef04682cd404766c04

Հայաստանի եզդիների համայնքն առաջիկա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: «Մենք լինելու ենք իշխանավորների կողքին», -ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նա նաև նշեց, որ Լևոն Տեր- Պետրոսյանի նախագահության ժամանակ եզդի համայնքը նրան է սատարել. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, մենք նրա կողքին էինք, հիմա նա իշխանավոր չի, նրա կողքին չենք»:

Այն հարցին, թե ինչու է եզդիական համայնքը սատարում Սերժ Սարգսյանին, Ազիզ Թամոյանը պատասխանեց, որ պետության պատվերով հրատարկվում է եզդիական գրքերը, բացվում դպրոցներ, ռադիոյով եզդիերեն լեզվով հաղորդումներ կան:

Պարզվում է, որ Հայաստանում եզդիական համայնքի համար միակ խնդիր է Արագածոտի մարզերի 6 եզդիական գյուղերում քրդերեն լեզվով դասընթացների անցկացումը: «Այս ամենը հովանավորվում է քրդական կուսակցության կողմից, որը ցանկանում է Հայաստանում բուն դնել», - ասաց եզդիների միության նախագահը: