Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է թեկնածուն տալիս Քոչարյանի անունը (տեսանյութ)

Քաղաքականություն
aa204ab848ee9fe826d5002051e0d565

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ ՀՀԿ-ի «իր դեմ սկսված սեւ PR-ը միայն օգուտ կտա իրեն»։

Նա ասում է, որ ինքը այս տարիներին ճամբար չի փոխել։ Նա նաեւ նշում է, որ ինքը չի եղել Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, իսկ երբ գովում է քոչարյանական պաշտոնավարման տարիները, ապա միայն Սերժ Սարգսյանի հետ համեմատելով։

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն չի հավաքի, քանի որ երկրի ու ժողովրդի վիճակը շատ վատ է՝ հակառակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումների։

Ի դեպ, խոսելով Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների մասին՝ նա օգտագործեց «սոցիոլոխ» բառը։