A
A
Նոր մանրամասնե՞ր՝ գաղտնալսման գործով
Պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի գաղտնի ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր է շուտով նոր մանրամասներ հայտնի դառնան: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուշեղ Բաբայանը:
«Նախաքննությունը հիմա ընթացքի մեջ է: Այս պահին նաև հաշվի առնելով, որ չբացահայտված հանցագործություն է, նախաքննության գաղտնիությունից ելնելով հրապարակման ենթակա որևէ նոր բան չկա, ինչ որ կար հրապարակելու` մամուլով արդեն հրապարակել ենք: Միգուցե մի 15-20 օր հետո նախաքննության որոշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար գտնի հրապարակելու համար»,-նշել է նա: