Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական շտաբերն արդեն աշխատում են (տեսանյութ)

Քաղաքականություն
fd54d53398435632a95c81e66940bd5f

Նախագահի թեկնածու առաջադրված Պարույր Հայրիկյանի շտաբում արդեն նախընտրական եռուզեռ է: Պատրաստվում են քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, որը կտրվի հունվարի 17ին:

«Այտեղ տեղադրված են գրքեր, ձայնագրություններ, տեսագրություններ, որոնք կբավականացնեն մի ամբողջ երկրի թեկնածուներին գրականությամբ ապահովելու համար»,- շտաբում հավաքված նյութերը ցույց տալով՝ ասում է Պարույր Հայրիկյանը։

Ինչպես ինքը՝ պարոն Հայրիկյանն է ասում՝ իրենք քարոզչական նյութերի և գրականության խնդիր չունեն. հիմնական ուժերը կենտոնացրել են դրամահավաքի վրա, որի արդյունքները թեկնածուին դեռ այդքան էլ չեն գոհացնում. «Նախկինում եղածի համեմատ մարդիկ քիչ են, այսօր մարդկանց փչացրել են, նրանց սովորեցրել են, որ իրենց փող պետք է տան, այնինչ նրանք երկրի տերն են»։

Պակաս եռուզեռ չէ նաև «Ժառանգության» նախընտրական շտաբում: Ի տաբերություն Պարույր Հայրիկյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչները իրենց նախընտրական աշխատանքը չեն շտապում գաղտանզերծել՝ մարտավարությունից ելնելով: Գաղտնի են պահում ոչ թե հասաարակությունից, այլ մրցակիցներից։

«Քարոզարշավի գործընթացները՝ թե՛ գովազդի, թե՛ պաստառների հետ կապված ընթանում են, իսկ պատրաստի նյութերը կտեսնեք ամսի 21-ից»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյանը քարոզարշավի ընթացքում նաև անակնալներ է խոստանում. «Բացի շտաբերից փորձելու ենք այլ լուծումներ էլ գտնել քաղաքացիների հետ աշխատելու»։