Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆին կփորձի քայլեր անել»

Քաղաքականություն
ec80a3c500b1b9e13d5c2ede964ea150

«ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով»,- այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում հիմնական քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը, ինչպես ընդդիմադիրներն են պնդում` բոյկո՞տ է, թե՞ ինչպես իշխանական թևն է կարծում, սա ընդդիմության պարտությունն էր:

Այնուհետև Ա. Սադոյանը խնդրի առնչությամբ մանրամասնեց. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ընդդիմության անունից խոսել ճիշտ չի լինի: Եթե խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին և նման մոտեցումներ ցուցաբերողներին, ապա իսկապես նրանք խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով: Եթե խոսքը ԲՀԿ-ի մասին է,ապա չեմ կարծում, որ նրան լուրջ ընդդիմություն կարելի էր համարել: Եթե խոսքը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իսկապես Րաֆֆին կփորձի քայլեր անել, բայց չեմ կարծում հնարավորություն կունենա հաղթելու նախագահական ընտրություններում»:

Մանրամասներն` այստեղ