Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանի ձեռնոցը իշխանություններին

Քաղաքականություն
f8c233052c2b73717913f4ddad4beb0a

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանն իր կայքում տեղադրել է իր նախընտրական տնտեսական ծրագիրը՝ «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»։

«Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չէ։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործուղությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով»,- ասել է Հրանտ Բագրատյանը։

Ըստ  նրա՝ իր ծրագրի իրականացման մարդյունքում 2017 թվականին ՀՆԱ-ի իրական ծավալը կկազմի 17.2 միլիարդ դոլար՝ ներկայիս 10.4 միլիարդի փոխարեն,  պետական բյուջեի եկամուտները կավելանան 2.5 անգամ՝ հասնելով 5.27 միլիարդ դոլարի, նվազագույն աշխատավարձը կլինի 111 հազար դրամ (ներկայիս 32.5 հազարի փոխարեն), իսկ միջին աշխատավարձը 118 հազար դրամից կդառնա 247 հազար դրամ։
Առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։

Բացի այդ, շուտով www.bagratyanpresident.amկայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։

Ի դեպ, Բագրատյանը դիմել է իշխանությունը չներկայացնող թեկնածուներին. «խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի»։