Արքա չկա, ուրեմն չկա եւ մարքսիստը (տեսանյութ)
Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն իրեն արժանի մրցակից չի տեսնում, այդ պատճառով էլ չի մասնակցում նախագահական ընտրություններին:
«Ես եղել եմ և մնում եմ նախագահի համար առաջին թեկնածուն: Հույն պատմիչ Արիստոտելը հայտնի զորավար Ալեքսանդր Մակեդոնացուն հարցնում է, թե ինչու չի մասնակցում օլիմպիական խաղերին, վերջինս պատասխանում է, որ արքաններ չկան մրցադաշտում: Իսկ մեզ մոտ նախագահական ընտրություններին գաղափարական արքանե՞ր են մասնակցում: Իհարկե ոչ, ուրեմն ես գործ չունեմ այդտեղ»,- լրագրողներին ասաց Դավիթ Հակոբյանը:
Գլխավոր մարքսիստի համար 2-րդ աննպատակահարմարությունն այն է, որ Հայաստանի ընտրական օրենսգիրքը խարխսված է հանցագործ օղակների վրա, որոնք են` կոռուպցիան, խնամակալությունը և բարոյահոգեբանական տեռորը, որն էլ քարոզչական փուլով հասնում է ֆիզիկական տեռորի:
«Հալեպցի Լեւոնը ծնեց Սարգսյան Վազգենին, Սարգսյան Վազգենը արցախցի Ռոբին Հուդին , նա էլ ծնեց Սերժիկ արցախցուն: Այսպիսով արցախցիների դինաստիան եկավ հայոց արքունիք»», -ասաց Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանի կարծիքով իշխանությունները կվերընտրվեն ուժային լծակների միջոցով:
« Որքան էլ իշխանության կողմնակիցները հայտարարեն, որ իրենց թեկնածուին հավասար մրցակից չկա, միևնույն է նա ունի լուրջ գաղափարական մրցակիցներ , որոնք առավել են նրանից»,- ասաց մարքսիստը և հավելեց, որ վերըտրվելուց հետո գործող նախագահը մեկ տարվա ընթացքում կկորցնի իշխանությունը , եթե իր շուրջ չձևավորի «լուրջ գաղափարական , տնտեսական, քաղաքական ուղեղների շքախումբ»:
«Արցախի հարցում Սերժ Սարգսյանը նոր լուծում չի տվել ու չի տալիս: Այս բարդ արտաքին քաղաքական դրության մեջ, որտեղ արդեն Հայաստանից պահաջվում է բևեռացում, գործող նախագահը կտապալվի», -եզրափակեց Դավիթ Հակոբյանը: