A
A
Թեկնածուները պակասեցին
Նախագահի 7 թեկնածուներ՝ Տարոն Աբրահամյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռուբեն Ահարոնյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Ռուբեն Այվազյանը եւ Մհեր Հայրապետյանն այսօր չներկայացրեցին ընտրագրավի անդորագիր՝ ուստի ԿԸՀ-ն մերժում է նրանց՝ որպես նախագահի թեկնածուի գրանցումը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին լրացուցիչ 48 ժամ ժամանակ էր տվել թեկնածուներին 8 մլն դրամ գրավը մուծելու համար։ Այն լրացավ այսօր ժամը 14.00-ին։
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, առաջադրված թեկնածուներից միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարն է ընտրագրավի արտոնագիր ներկայացրել։