Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրավը «փրկո՞ւմ» է կեղծ թեկնածուներից (տեսանյութ)

Քաղաքականություն
2df5a023df88554c911f5ef94582ba05

Հետեւելով ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համոզվել է՝ ընտրագրավն ուղղակի անհրաժեշտություն է. «Դա կարեւորագույն գործիքներից մեկն է` ընտրապայքարը արհեստական թեկնածուներից զերծ պահելու համար»:

Մինչդեռ առաջադրված 15 թեկնածուներից շատերը բողոքում են, թե 8 մլն դրամ ընտրագրավը հակասահմանադական նորմ է, քանի որ մայր օրենքը նման պահանջ չի ներկայացնում;

«Իսկ ո՞վ ասաց, որ Սահմանադրության մեջ ամեն ինչ կա։ Սահմանադրությունը կարգավորում է հասարակության ամենակարեւոր հարաբերությունները` ընտրակարգն է կարգավորում, թեկնածուներին առաջադրվող պահանջներն է ներկայացնում: մնացած հարաբերությունները կարգավորվում են «Ընտրական օրենսգրքով»,- ասաց նախարարը։

Նա հիշեցնում է, որ սրտնեղող թեկնածուներն անհանգստանալու կարիք չունեն` ընտրագրավը հետ է վերադարձվում, եթե նրանք կարողանում են հաղթահարել առնվազն 5 տոկոսի շեմը:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւս խոսոեց ընտրություններից, սակայն միայն ՀՀԿ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի շանսերից. «Համոզված ենք, որ մեր թեկնածուն, իհարկե, ֆավորիտ է եւ հաղթող թեկնածու է: ընտրությունները կլինեն մրցակցային, դա մեր կարծիքն է։ Այսպես թե այնպես դա ոչ իմ ասելով է լինում, ոչ որեւէ մեկի. դա որոշում է մեր ազգաբնակչությունը, ում կտա իրենց քվեն, նա էլ կլինի հաղթող, միանշանակ»,- ասաց նա։: